ChessAcademy.am

ՀՀ դպրոցականների շախմատի18-րդ օլիմպիադա

2024-02-06

 ՀՀ կրթության,  գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ Հայաստանի շախմատի ակադեմիայի, տարածքային կառավարման մարմինների կրթական ստորաբաժանումների աջակցությամբ կազմակերպում է ՀՀ դպրոցականների շախմատի18-րդ օլիմպիադան:

Շախմատի օլիմպիադայի մասնակիցները, փուլերը և անցկացման ժամկետները՝

1.Շախմատի օլիմպիադայի մրցաշարերին կարող են մասնակցել մինչև 14 տարեկան դպրոցականները (2010թ. և բարձր):

2. Շախմատի օլիմպիադան անցկացվում է թիմային հաշվարկով (թիմը բաղկացած պետք է լինի 4 աշակերտից, որոնցից առնվազն 1-ը՝ աղջիկ):

 3. Շախմատի օլիմպիադան անցկացվում է չորս փուլերով:

I փուլ - ներդպրոցական մրցումներ

ՀՀ բոլոր հանրակրթական դպրոցները կազմակերպում և անցկացնում են ներդպրոցական մրցումներ մինչև 14 տարեկան դպրոցականների միջև` դպրոցի հավաքական թիմ (թիմը բաղկացած պետք է լինի 4 աշակերտից, որոնցից առնվազն 1-ը՝ աղջիկ) ընտրելու նպատակով, որը և կմասնակցի հաջորդ՝ համայնքային (տարածաշրջանային) II փուլին: 
Ժամկետը` 2024թ.  փետրվարի 5-ից մինչև փետրվարի 25-ը:

II փուլին մասնակցելու հայտին կից բոլոր դպրոցները պետք է ներկայացնեն մրցաշարի անցկացման աղյուսակը:

II – IV փուլերն անցկացնում է Հայաստանի շախմատի ակադեմիան

II փուլ - համայնքային (տարածաշրջանայինմրցումներ:

Մասնակցում են նախորդ փուլում իրավունք նվաճած դպրոցների հավաքական թիմերը: Անցկացվում է մեկ ընդհանուր թիմային մրցաշար: Յուրաքանչյուր համայնքի (տարածաշրջանի) հաղթող թիմը դուրս է գալիս III` մարզային փուլ:

Ժամկետը` 2024թ. ապրիլի 25-ից մինչև մայիսի 10-ը

Երևանի վարչական շրջանների մրցումները կանցկացվեն 2024թ. մարտի 4-ից 14-ը:

III փուլ - մարզային մրցումներ:

Մասնակցում են II փուլի հաղթող թիմերը: Այս փուլից եզրափակիչ են դուրս գալիս Երևանից՝ 3, իսկ մարզերից ՝ 1- ական թիմ:

   Ժամկետը` 2024թ. մայիսի 20-ից մինչև մայիսի 30-ը:

IV փուլ - եզրափակիչ:

Մասնակցում են III փուլի հաղթող թիմերը:

Ժամկետը` 2024թ. հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 5-ը: 

Շախմատի օլիմպիադայի հովանավորն է Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ):




Developed by LAB64 LLC