

Ավարտվեց շախմատի ուսուցիչների վերապատրաստման ամառային փուլը
2025-09-16Ավարտվեց շախմատի ուսուցիչների վերապատրաստման ամառային փուլը
Հայաստանի շախմատի ակադեմիան, Շախմատի գիտահետազոտական ինստիտուտի հետ համատեղ, ամփոփեց շախմատի ուսուցիչների եռօրյա վերապատրաստման ամառային փուլը։ Ծրագիրը հնարավոր դարձավ Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի աջակցությամբ՝ ընդգրկելով ավելի քան 250 ուսուցիչ Հայաստանի տարբեր մարզերից։
Վերապատրաստումը, որը տեղի ունեցավ հուլիս և օգոստոս ամիսներին, նպատակ ուներ զարգացնել ուսուցիչների մասնագիտական հմտությունները։ Մասնակիցները ծանոթացան դասավանդման նոր, ինտերակտիվ և համագործակցային մեթոդներին, կիսվեցին սեփական փորձով և մասնակցեցին փորձի փոխանակման քննարկումներին։
Ուսուցիչներին ներկայացվեցին նաև 4-րդ դասարանի նոր չափորոշչի պահանջները, համապատասխան դասագրքերը և մեթոդական նյութերը, որոնք նրանց հնարավորություն կտան նոր ուսումնական տարին սկսել առավել արդյունավետ և ժամանակակից մոտեցումներով։