

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի 3-րդ փուլը (մարզեր)
2025-05-30Մայիսի 10-ից մայիսի 25-ը մարզերում անցկացվեց ՀՀ դպրոցականների օլիմպիադայի 3-րդ փուլը: Յուրաքանչյուր մարզից օլիմպիադայի հանրապետական փուլ անցան 1-ական դպրոց:
Եզրափակիչ 4-րդ փուլի ուղեգիր նվաճած դպրոցներն են՝
- Արբաթի միջնակարգ դպրոց (Արարատի մարզ)
- Վաղարշապատի թիվ 1 դպրոց (Արմավիրի մարզ)
- Աշտարակի թիվ 4 դպրոց (Արագածոտնի մարզ)
- Վարդենիկի կրթահամալիր (Գեղարքունիքի մարզ)
- Կապանի թիվ 7 դպրոց (Սյունիքի մարզ)
- Վանաձորի թիվ 4 դպրոց (Լոռու մարզ)
- Իջևանի թիվ 5 դպրոց (Տավուշի մարզ)
- Ֆոտոն վարժարան (Շիրակի մարզ)
- Եղեգնաձորի թիվ 2 դպրոց (Վայոց Ձորի մարզ)
- Աբովյանի թիվ 10 դպրոց (Կոտայքի մարզ)
Եզրափակիչ՝ հանրապետական փուլի մրցաշարում այս դպրոցներին կմիանան նաև Երևանի 3 դպրոցներ՝ թիվ 77, թիվ 11 և թիվ 161 դպրոցները:
Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր ֆինալիստ թիմերին: