ChessAcademy.am

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 19-րդ օլիմպիադայի 3-րդ փուլը (մարզեր)

2025-05-30

Մայիսի 10-ից մայիսի 25-ը մարզերում անցկացվեց ՀՀ դպրոցականների օլիմպիադայի 3-րդ փուլը: Յուրաքանչյուր մարզից օլիմպիադայի հանրապետական փուլ անցան 1-ական դպրոց: 
Եզրափակիչ 4-րդ փուլի ուղեգիր նվաճած դպրոցներն են՝

  1. Արբաթի միջնակարգ դպրոց (Արարատի մարզ)
  2. Վաղարշապատի թիվ 1 դպրոց (Արմավիրի մարզ)
  3. Աշտարակի թիվ 4 դպրոց (Արագածոտնի մարզ)
  4. Վարդենիկի կրթահամալիր (Գեղարքունիքի մարզ)
  5. Կապանի թիվ 7 դպրոց (Սյունիքի մարզ)
  6. Վանաձորի թիվ 4 դպրոց (Լոռու մարզ)
  7. Իջևանի թիվ 5 դպրոց (Տավուշի մարզ)
  8. Ֆոտոն վարժարան (Շիրակի մարզ)
  9. Եղեգնաձորի թիվ 2 դպրոց (Վայոց Ձորի մարզ)
  10. Աբովյանի թիվ 10 դպրոց (Կոտայքի մարզ)

Եզրափակիչ՝ հանրապետական փուլի մրցաշարում այս դպրոցներին կմիանան նաև Երևանի 3 դպրոցներ՝ թիվ 77, թիվ 11 և թիվ 161 դպրոցները:
Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր ֆինալիստ թիմերին:

    




Developed by LAB64 LLC