«Շախմատ» առարկան դասավանդող ուսուցիչների պարտադիր ատեստավորման մասին
«Շախմատ» առարկան դասավանդող ուսուցիչների պարտադիր ատեստավորմանը նախորդող վերապատրաստման դասընթացի մոդուլը կառուցված է՝ հաշվի առնելով
ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի N 466-Ն որոշման (Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցչի վերապատրաստման կարգ) և ՀՀ ԿԳՄՍ նախարարի 07.09.2021 թվականի հրամանի (Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման չափորոշիչը և օրինակելի ծրագիրը հաստատելու մասին) դրույթները:
Վերապատրաստման դասընթացը բաղկացած է 4 բաժնից՝
Բաժին 1. Հանրակրթության բնագավառի օրենսդրություն:
Բաժին 2 Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում:
Բաժին 3 Մասնագիտական զարգացում:
Բաժին 4 Մասնագիտական պրակտիկա և ավարտական հետազոտական աշխատանք:
Շախմատի ուսուցիչների պարտադիր ատեստավորմանը նախորդող վերապատրաստման տևողությունը 110 ժամ է, որն ըստ բաժինների բաշխված է հետևյալ համամասնությամբ.
Բաժին 1. Հանրակրթության բնագավառի օրենսդրություն – 9 ժամ
Բաժին 2 Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը ուսումնական գործընթացում – 20 ժամ
Բաժին 3 Մասնագիտական զարգացում – 55 ժամ
Բաժին 4 Մասնագիտական պրակտիկա և ավարտական հետազոտական աշխատանք – 26 ժամ
Վերապատրաստման դասընթացներն իրականացվելու են 2022 թվականին: