

Երևան
Արուսյակ Քարհանյան
2013-2015 թթ. սովորել է ԵՊՀ հոգեբանության բաժին մագիստրատուրայում / Կառավարման հոգեբանություն/:
2009-2013 թթ. սովորել է ԵՊՀ հոգեբանության բաժնի բակալավրիատում:
2014 – 2015թ․ աշխատել է Kid’s house մանկական զարգացման կենտրոն- մանկապարտեզում:
Շախմատի 1-ին կարգային, ՀՀ պատանիների կրկնակի չեմպիոն, պատանիների թիմային օլիմպիադայի կրկնակի հաղթող է:
2016թ․առ այսօր աշխատում է Երևանի Ավանի շախմատի ՄՄԴ-ում որպես մարզիչ:
2016թ․առ այսօր աշխատում է Երևանի Կենտրոնի շախմատի ՄՄԴ-ում որպես մարզիչ:
2011 առ այսօր աշխատում է Երևանի համար 20 հիմնական դպրոցում որպես շախմատի ուսուցչուհի:
2021թ․առ այսօր աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում որպես Երևան քաղաքի շախմատ առարկայի համակարգող:
Արագածոտնի մարզ
Աշոտ Թամազյան
Աշոտ Թամազյանը ծնվել է 1949թ-ի փետրվարի 27-ին, ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում:
1967թ. ընդունվել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտ:
1976թ. աշխատել է Աշտարակ քաղաքի Պիոներ պալատում՝ որպես շախմատի խմբակի մարզիչ:
Ունի շախմատային I կարգ:
1980թ. ավարտել է Մ. Լ. Համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը:
1991թ. եղել է Աշտարակի քաղաքապետի տեղակալ:
2011թ-ից Աշոտ Թամազյանն աշխատում է որպես ‹‹շախմատ›› առարկայի համակարգող Արագածոտնի մարզում:
Արարատի մարզ
Միքայել Մարտիրոսյան
1990թ. ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտւտի շախմատի ֆակուլտետը:
1988թ. Ֆիզիկական կուլտուրայի ինստիտւտի հավաքականի կազմում դարձել է չեմպիոն:
1985թ. պատանիների հանրապետական մրցաշարին գրավել է երրորդ տեղը:
2007թ.-ից Միքայել Մարտիրոսյանն աշխատւմ է շախմատի ակադեմիայի Արտաշատի մասնաճյուղում:
2011թ․-ից Միքայել Մարտիրոսյանն աշխատում է որպես ‹‹շախմատ›› առարկայի համակարգող Արարատի մարզում։
Արմավիրի մարզ
Կարեն Սասունյան
Ծնվել է 1984 թվականին:
2003-2005 թթ. ծառայել է Հայոց բանակում:
2012 թվականից աշխատում է Արմավիրի համար 10 և Մեծամորի համար 1 հիմնական դպրոցներում:
2019թ-ից սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շախմատ ֆակուլտետում:
2018 թվականից աշխատում է Հ Արմավիր քաղաքի շախմատի դպրոցում՝ որպես մարզիչ:
2021թ․-ից Կարեն Սասունյանն աշխատում է որպես ‹‹շախմատ›› առարկայի համակարգող Արմավիրի մարզում։
Գեղարքունիքի մարզ
Մերուժան Հայրապետյան
Մերուժան Ջանիբեկի Հայրապետյանը ծնվել է 1956 թ-ի հոկտեմբերի 15-ին, ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղում:
1978թ-ին ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի մեքենայացման ֆակուլտետը` ինժեներ-մեխանիկի որակավորմամբ:
1978-1979թթ. աշխատել է Մարտունու ‹‹Հայգյուղտեխնիկա›› շրջանային միավորումում որպես ավագ ինժեներ:
1979-2001թթ. եղել է ավագ ինժեներ, բաժնի պետ և ընդհանուր հարցերի գծով փոխտնօրեն` Մոսկվայի անալիտիկ հաշվիչ մեքենաների գործարանի Մարտունու մասնաճյուղում:
1984-1986թթ. դասավանդել է Մարտունու Ինդուստրիալ տեխնոլոգիական տեխնիկումում:
2005-2008թթ. եղել է քարերի վերամշակման ‹‹ԱԼԻՏ›› ՍՊԸ-ի գործադիր տնօրեն:
2011թ-ից Մերուժան Հայրապետյանն աշխատում է որպես ‹‹շախմատ›› առարկայի համակարգող Գեղարքունիքի մարզում:
Կոտայքի մարզ
Նաիրա Մովսիսյան
Ծնվել է 1977 թվականին ք. Երևանում ։
1996 թվականին շախմատի համաշխարհային 32-րդ օլիմպիադայում ստացել է հատուկ մրցանակ՝ վաստակելով 8 միավոր 11 հնարավորից։
Եղել է ՌԴ Պրիմորիեյի երկրամասի կանանց կրկնակի չեմպիոնուհի։
2006թ-ից միջազգային գրոսմայստեր է:
2007 թվականից Աբովյանի շախմատի դպրոցի հիմնադիր տնօրենն է:
2007թ-ից Նաիրա Մովսիսյանն աշխատում է որպես ‹‹շախմատ›› առարկայի համակարգող Կոտայքի մարզում:
Լոռու մարզ
Արարատ Հովհաննիսյան
Ծնվել է 1967թ. հոկտեմբերի 3-ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: 1985-1993թթ. աովորել է ՀՀ Ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մ/ճ-ի մեխանիկական ֆակուլտետում:
1983-1994թթ. աշխատել է Վանաձորի ՋԷԿ-ում որպես ճարտարագետ:
1994-2020թթ. աշխատել է «Հայաստան,» մարզական միության Շախմատի ակումբում որպես տնօրեն:
1995-2008թթ. աշխատել է Վանաձորի N7 համալիր մարզադպրոցում որպես շախմատի մարզիչ:
2011-2012 թթ. . աշխատել է . աշխատել է Վանաձորի Վազգեն 1-ին անվան N1 հ/դ-ում որպես շախմատի ուսուցիչ:
2008 առ այսօր . աշխատում է Վանաձորի <<Շախմատի>> մասնագիտացված մարզադպրոցում որպես ուսումնական գծով փոխտնօրեն և մարզիչ:
2006 առ այսօր աշխատում է ՀՀ շախմատի ակադեմիա Սպիտակի մասնաճյուղում որպես մարզիչ:
2019- ից առ այսօր աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում,որպես Լոռու մարզի շախմատ առարկայի համակարգող։
Սյունիքի մարզ
Արթուր Խոջաբաղյան
Տավուշի մարզ
Արթուր Գևորգյան
Ծնվել է 1997թ. ապրիլի 4֊ին Տավուշի մարզի Իջևան քաղաքում։
2015-2017 թթ. ծառայել է Հայոց բանակում:2017թ.֊ից սովորում է ԵՊՀ ԻՄ֊ի բնագիտական ֆակուլտետում։
2020թ.֊ից աշխատում է Գետահովիտի միջնակարգ դպրոցում՝ որպես շախմատի ուսուցիչ։
2021թ. ապրիլից աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում,որպես Տավուշի մարզի ներկայացուցիչ։
2021թ.-ի դեկտեմբերից աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայի Իջևանի մասնաճյուղում:
Վայոց Ձորի մարզ
Շուշաննա Սարգսյան
2013--մինչ օրս շախմատի ուսուցչուհի <Այբ> դպրոցում:
2015--մինչ օրս շախմատի մարզիչ- Շախմատի ակադեմիայում:
2019-202122. օրս աշխատել է շախմատի մարզիչ «Կաիսա» շախմատի դպրոցում,
2020-մինչ օրս աշխատում է Շախմատի ուսուցիչների վերապատրաստող: 2020-մինչ օրս աշխատում է Հայաստանի շախմատի ակադեմիայում,որպես Վայոց Ձորի մարզի ներկայացուցիչ։
2009-2013թթ. սովորել է Երևանի Պետական Համալսարան Ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետում, անգլերեն լեզու և գրականաություն բաժնում (բակալավր): 2013-2014թթ. սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում, շախմատի բաժնում (մագիստրատուրա) :
Հայաստանի կանանց չեմպիոնուհի 2014թ․:
Հայաստանի աղջիկների չեմպիոնուհի մինչև 10, 12, 18 տարեկան:
Հայաստանի փոխչեմպիոնուհի մինչև 12, 14, 18 տարեկան:
Ջերմուկի միջազգային մրացաշարի չեմպիոնուհի մինչև 16 տարեկան, նույն մրցաշարում մինչև 16 տարեկան տղաների փոխչեմպիոն:
Երևանի կանանց I լիգայի չեմպիոն, իսկ 2011թ.-ին` փոխչեմպիոնուհի:
ՀՇԿՏ-ի փոխչեմպիոն 2011թ.:
ՖԻԴԵ-ի վարպետ 2021թ.: