ChessAcademy.am

Դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադա` Երևանյան 3-րդ փուլ

2017-05-02

Ս/թ մարտի 17-ին, Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի 3-րդ փուլը: Մասնակիցներին շնորհավորեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը և Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: Մրցաշարին մասնակցում էին 2-րդ փուլը հաղթահարած 10 դպրոցներ Երևանի տարբեր վարչական շրջաններից: 4-րդ՝ եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճեցին 1-3 տեղեր գրաված թիմերը.

1-ին տեղ՝ Ա. Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոց
Թիմի կազմը
• Դավթյան Դավիթ
• Նանյան Գեորգի
• Խաչատրյան Սամվել
• Հովհաննիսյան Մանե
• Միսակյան Սամվել - ներկայացուցիչ


2-րդ տեղ՝ Ն. Աղբալյանի անվան h. 19 հիմնական դպրոց
Թիմի կազմը
• Վարդանյան Արամ
• Գրիգորյան Ռոբերտ
• Նադարյան Արթուր
• Ալեքսանյան Նինա
• Ստեփանյան Գագիկ- ներկայացուցիչներ


3-րդ տեղ՝ Ուսում հանրակրթական դպրոց
Թիմի կազմը
• Հակոբյան Էդուարդ
• Ալիխանյան Արտակ
• Հասրաթյան Արեն
• Հարությունյան Նանե
• Համբարձումյան Էդուարդ- ներկայացուցիչ




Developed by LAB64 LLC