ChessAcademy.am

ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի փակման արարողություն

2017-05-10

Հայաստանի շախմատի ակադեմիայում ամփոփվեցին ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի արդյունքները:

Lավագույն անհատական և թիմային արդյունքների համար մասնակիցները պարգևատրվեցին դրամական մրցանակներով, նվերներով, գավաթներով, մեդալներով և պատվոգրերով:

Անհատական հաշվարկ.
1-ին խաղատախտակ - Սարգիս Սարգսյան՝ 17 հնարավորից 17 միավոր:
2-րդ խաղատախտակ - Գեորգի Նանյան՝ 17 հնարավորից 16.5 միավոր:
3-րդ խաղատախտակ - Սամվել Խաչատրյան՝ 17 հնարավորից 17 միավոր:
4-րդ խաղատախտակ - Աստղիկ Հակոբյան՝ 17 հնարավորից 17 միավոր:

Թիմային հաշվարկ.
Ա.Չեխովի անվան թիվ 55 հիմնական դպրոցը, վաստակելով 59.5 միավոր և բոլոր տուրերում գրանցելով հաղթանակ, ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի հաղթող թիմ ճանաչվեց և նվաճեց ս/թ. հունիսի 1-9-ը ՌԴ Սոչի քաղաքում անցկացվող հեղինակավոր «Սպիտակ նավակ» մրցաշարի մասնակցության իրավունք:

Թիմի կազմը.
1. Դավթյան Դավիթ
2. Նանյան Գեորգի
3. Խաչատրյան Սամվել
4. Հովհաննիսյան Մանե
5. Միսակյան Սամվել – ներկայացուցիչ

Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոցը, վաստակելով 47.5 միավոր, գրավեց 2-րդ տեղը:

Թիմի կազմը.
1.Սարգսյան Գոռ
2.Գրիգորյան Հայկ
3.Հովհաննիսյան Արտյոմ
4.Հակոբյան Աստղիկ
5.Անդրեասյան Հովհաննես - ներկայացուցիչ

Փարպիի միջնակարգ դպրոցը, նույնպես վաստակելով 47.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշով զիջելով Վաղարշապատի թիմին, գրավեց 3-րդ տեղը: 

Թիմի կազմը.
1.Պետրոսյան Յուրիկ
2.Գևորգյան Արամ
3.Գալստյան Արսեն
4.Եդիգարյան Ասյա
5.Գևորգյան Աշոտ/Մարկարյան Էմիլ - ներկայացուցիչներ

Վերջնական արդյունքներին կարող եք ծանոթանալ՝ հետևելով հղմանը.
http://chess-results.com/tnr279198.aspx?lan=11


Փակման արարողության ամբողջական ֆոտոշարքը կարող եք գտնել այստեղ:




Developed by LAB64 LLC