ChessAcademy.am

Ուսուցիչների վերապատրաստումներ Երևանում

2017-06-23

Ս/թ. հունիսի 21-22-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ ուսուցիչների վերապատրաստման դասընթացների հերթական փուլը, որին մասնակցեցին հարյուրից ավելի ուսուցիչներ և մասնագետներ Երևան քաղաքից։ Դասընթացը բաղկացած էր երկու մասից, որը վարում էին շախմատի մեթոդիստն ու հոգեբանները։ Երկօրյա դասընթացի ավարտին մասնակիցները քննություն հանձնեցին՝ լրացնելով երկու մասից բաղկացած հարցաշար, որի առաջին մասը վերաբերում էր շախմատային առաջադրանքներին, իսկ երկրորդն ուղղված էր ուսուցիչների հոգեբանամանկավարժական որակների ստուգմանը։ Մասնագետները գնահատվեցին քսան բալանոց սանդղակով։ Արդյունքում, գործող և ապագա ուսուցիչները ստանալու են «Շախմատ» առարկան դասավանդելու հավաստագրեր 1, 2, 3 կամ 5 տարով՝ կախված քննության արդյունքներից։




Developed by LAB64 LLC