ChessAcademy.am

ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման արարողություն

2018-05-04

Քաղաք Գորիսում այսօր կայացավ ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
ՀՀ դպրոցականների շախմատի օլիմպիադան անցկացվում է 2006 թվականից: Օլիմպիադային մասնակցում են նախընտրական փուլերը հաղթահարած 18 դպրոցների թիմերը՝ ՀՀ բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից և Ջավախքից: 
Բացման արարողությանը մասնակիցներին ողջունեցին Սյունիքի մարզպետ, Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Վահե Հակոբյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանը:
Այնուհետև ցուցադրվեց օլիմպիադայի 11 տարվա պատմությունը ներկայացնող տեսաֆիլմը, ապա ներկաներին իրենց գեղեցիկ ելույթներով ողջունեցին Սյունիքի երգի և պարի անսամբլը: Միջոցառումն ամփոփվեց թիմերի միջև վիճակահությամբ, որի արդյունքում պարզ դարձան առաջիկա օրերի մրցող զույգերը:
Խաղերը կմեկնարկեն մայիսի 5-ին, ժամը 15:00-ին ք. Գորիսի «Դիանա» հյուրանոցում:




Developed by LAB64 LLC