ChessAcademy.am

Շախմատի ոււսուցիչների վերապատրաստում

2018-06-25

Ս/թ. հունիսի 21-23-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցան Երևան քաղաքի «Շախմատ» առարկայի ուսուցիչների վերապատրաստման հերթական դասընթացները։ Դասընթացը բաղկացած էր երկու բլոկից՝ հոգեբանամանկավարժական և շախմատի մեթոդիկայի։

Դասընթացի ավարտին մասնակիցները հանձնեցին քննություն ՝ լրացնելով երկու մասից բաղկացած հարցաշար, որի առաջին մասը վերաբերում էր շախմատային առաջադրանքներին, իսկ երկրորդն ուղղված էր ուսուցիչների հոգեբանամանկավարժական որակների ստուգմանը։

Մասնագետները գնահատվեցին քսան բալանոց սանդղակով։ Արդյունքում` գործող և ապագա ուսուցիչները ստանալու են «Շախմատ» առարկան դասավանդելու հավաստագրեր 1, 2 կամ 3 տարով՝ կախված քննության արդյունքներից։




Developed by LAB64 LLC