ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլ
2019-05-02Ս․թ․ մայիսի 4-7-ը ք․ Ծաղկաձորում կմեկնարկի ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլի կազմակերպումն ու անցկացումն իրականացում են Հայաստանի շախմատի ակադեմիան՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությամբ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանավորությամբ և Ծաղկաձորի համայնքապետարանի աջակցությամբ։
Օլիմպիադայի եզրափակիչ փուլում մրցելու և հաղթողի կոչման համար պայքարելու իրավունք են ստացել ք. Երևանը, ՀՀ բոլոր մարզերը, Արցախի Հանրապետությունը և Ջավախքը ներկայացնող 18 դպրոցների ուժեղագույն թիմեր։ Դրանք են՝
1. Ագարակի միջնակարգ դպրոց
2. Ախալքալաքի թիվ 2 հանրային դպրոց
3. Աշտարակի թիվ 5 հիմնական դպրոց
4. Աչաջրի միջնակարգ դպրոց
5. Գյումրու «Ֆոտոն» վարժարան
6. Գյումրու թիվ 11 հիմնական դպրոց
7. Երևանի թիվ 11 հիմնական դպրոց
8. Երևանի թիվ 19 հիմնական դպրոց
9. Երևանի ֆիզմաթ հատուկ դպրոց
10. Հաթերքի միջնակարգ դպրոց
11. Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոց
12. Մասիսի թիվ 3 հիմնական դպրոց
13. Ջրվեժի միջնակարգ դպրոց
14. Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոց
15. Վայքի հիմնական դպրոց
16. Վանաձորի թիվ 19 հիմնական դպրոց
17. Վարդենիկի կրթահամալիր
18. Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց
Մրցաշարը կանցկացվի շրջանային մրցակարգով: