Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը՝ ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի հաղթող
2019-05-08Ծաղկաձորում ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադան, որին մասնակցում էին նախընտրական փուլերը հաղթահարած 18 դպրոցների թիմերը՝ ՀՀ բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից և Ջավախքից:
Մրցաշարն անցկացվում էր հետևյալ ժամակարգով՝ 10 րոպե ամբողջ պարտիայի համար՝ 5 վայրկյայ հավելումով յուրաքանչյուր քայլի համար:
Հաղթողի կոչման և ՌԴ Սոչի քաղաքում անցկացվող հեղինակավոր «Սպիտակ նավակ» մրցաշարի մասնակցության իրավունքի համար ընթացավ համառ պայքար:
Խաղացված 17 տուրերից հետո չեմպիոն դարձավ Վաղարշապատի N 12 դպրոցի թիմը: Նշենք, որ նախորդ տարի ևս այս թիմն էր դարձել 12-րդ օլիմպիադաի 4-րդ փուլի հաղթողը:
Երևանի թիվ 11 դպրոցը գրավեց 2-րդ տեղը, իսկ "Ֆիզմաթ" դպրոցը՝ 3-րդ տեղը:
Փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունեցին և մրցաշարի հաղթողների պարգևները հանձնեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանը:
Վերջնական արդյունքներ.