ChessAcademy.am

ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադա

2020-12-12

ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլ

Ս․թ․ դեկտեմբերի 11-13-ը ք․ Ծաղկաձորում կմեկնարկի ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլի կազմակերպումն ու անցկացումն իրականացում են Հայաստանի շախմատի ակադեմիան՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությամբ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանավորությամբ և  Գրողների «Ծաղկաձոր ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիր աջակցությամբ։

 

Օլիմպիադայի եզրափակիչ փուլում մրցելու և հաղթողի կոչման համար պայքարելու իրավունք են ստացել ք. Երևանի և ՀՀ բոլոր մարզերի դպրոցների 8 ուժեղագույն թիմեր։ Դրանք են՝

 

  1. Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոց                    
  2. Անտոն Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոց                         
  3. Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց                           
  4. "ՖՈՏՈՆ" ՎԱՐԺԱՐԱՆ                         
  5. Երևանի հ. 181 հիմնական դպրոց                           
  6. Աշտարակի, Գր. Ղափանցյանի անվ. թիվ 4 հիմնական դպրոց                         
  7. Նիկոլայ Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոց                          
  8. ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց                       

Մրցաշարը կանցկացվի օլիմպիական մրցակարգով:




Developed by LAB64 LLC