Երևանի N 181 հիմնական դպրոցի թիմը՝ ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի հաղթող
2020-12-15Սույն թվականի դեկտեմբերի 12-ին և 13-ին քաղաք Ծաղկաձորում անցկացվեց ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը: Հանրապետության լավագույն ութ թիմերը իրենց ուժերը չափեցին հաղթողի կոչման համար:
Համառ պայքարի արդյունքում առաջին պատվավոր հորիզոնականը գրավեց 181 հիմնական դպրոցը: 2-րդ և 3-րդ տեղերը համապատասխանաբար գրավեցին Աշտարակի թիվ 4 հիմնական և Երևանի թիվ 35 հիմնական դպրոցները:
1/4-րդ եզրափակիչը չհաղթահարած թիմերի մասնակիցները հնարավորություն ունեցան մրցելու միջազգային գրոսմայստերներ Սմբատ Լպուտյանի և Տիգրան Հարությունյանի հետ:
Շնորհավորում ենք մրցանակակիրներին ու բոլոր մասնակիցներին և մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր իրենց մեծ ներդրումն ունեցան մրցաշարի կայացման գործում: