ChessAcademy.am

15-րդ օլիմպիադայի 2-րդ փուլ. Կենտրոն

2021-05-24

Այսօր՝ մայիսի 24-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվեց Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի 2-րդ՝ համայնքային փուլը: :

Խաղին ներկա էին Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Կարեն Սարգսյանը:

Մրցեցին Կենտրոն վարչական շրջանի դպրոցների թիմերը՝ թվով 24 թիմ: Առաջին 3 տեղերը զբաղեցրեցին հետևյալ դպրոցները. 

  • 3-րդ տեղ - թիվ 55 հիմնական դպրոց 
  • 2-րդ տեղ – թիվ 67 հիմնական դպրոց 
  • 1-ին տեղ – թիվ 19 հիմնական դպրոց 

Հաղթող թիմի կազմ՝ 

  • Օհանյան Երվանդ 
  • Համբարյան Հրանտ
  • Բարսեղյան Վարդան
  • Մկրտումյան Ստելլա

Հաղթող թիմը նվաճեց 15-րդ օլիմպիադայի 3-րդ փուլի ուղեգիր:

 




Developed by LAB64 LLC