ChessAcademy.am

Շախմատի դպրոցականների 15-րդ օլիմպիադայի 3-րդ փուլ

2021-10-01

Ս/թ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի 3-րդ փուլը: Մասնակիցներին շնորհավորեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և ՀԲԸՄ հատուկ ծրագրերի գծով համակարգող Ինեսա Մարգարյանը: Մրցաշարին մասնակցում էին 2-րդ փուլը հաղթահարած 10 դպրոցներ Երևանի տարբեր վարչական շրջաններից:
4-րդ՝ եզրափակիչ փուլի ուղեգրեր նվաճեցին 1-3 տեղեր գրաված թիմերը:

 

1-ին տեղ՝ «Էլիտա» հեղինակային միջնակարգ դպրոց
Թիմի կազմը`

Հայրապետյան Էդգար
Հակոբյան Վալերի
Հակոբյան Ռուբեն
Հայրապետյան Նվարդ


2-րդ տեղ՝ թիվ 11 հիմնական դպրոց
Թիմի կազմը`

Ագասարով Բենիկ
Կուդրյաշև Էդգար
Ստեփանյան Ալվարդ
Միրզոյան Էլեն


3-րդ տեղ՝ թիվ 181 հիմնական դպրոց
Թիմի կազմը`

Նավոյան Գագիկ
Օղուլուկյան Արսեն
Առաքելյան Մանվել
Բոնդարենկո Վիկտորյա




Developed by 5165m Studio