ChessAcademy.am

ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլ

2021-10-06

Ս․թ․ հոկտեմբերի 26-29-ը  Գյումրիում կմեկնարկի ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը։
Եզրափակիչ փուլի կազմակերպումն ու անցկացումն իրականացում են Հայաստանի շախմատի ակադեմիան՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությամբ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանավորությամբ:
 

Օլիմպիադայի եզրափակիչ փուլում մրցելու և հաղթողի կոչման համար պայքարելու իրավունք են ստացել ք. Երևանը, ՀՀ բոլոր մարզերը  և Արցախի Հանրապետությունը  ներկայացնող հետևյալ 16 դպրոցների ուժեղագույն թիմերը.


Երևան                 Էլիտա հեղինակային միջազգային դպրոց
                            թիվ 11 հիմնական դպրոց
                            թիվ 181 հիմնական դպրոց
Լոռի                    Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոց 
                            Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց 
Շիրակ                 «Ֆոտոն» վարժարան
                            Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց
Տավուշ               Աչաջրի միջն. Դպրոց
Սյունիք               Գորիսի թիվ 1 դպրոց 
Արմավիր            Էջմիածնի թիվ 12 դպրոց
Արարատ            Մասիսի թիվ 3 հիմնական դպրոց 
Կոտայք               Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց
Արագածոտն      Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց
Գեղարքունիք     Վարդենիք կրթահամալիր
Վայոց Ձոր          Վայքի հիմնական դպրոց
Արցախ               Հաթերքի միջնակարգ դպրոց




Developed by LAB64 LLC