ChessAcademy.am

Երևանի N 181 հիմնական դպրոցի թիմը՝ ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի հաղթող

2021-10-30

Գյումրիում ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադան, որին  մասնակցում էին նախընտրական փուլերը հաղթահարած 16 դպրոցների թիմերը՝ Երևանից, ՀՀ բոլոր մարզերից և Արցախից:

Հաղթողի կոչման համար ընթացավ համառ պայքար: 
Խաղացված 15 տուրերից հետո չեմպիոն դարձավ Երևանի N 181 դպրոցի թիմը: Նշենք, որ նախորդ տարի ևս այս թիմն էր դարձել 14-րդ օլիմպիադաի հաղթող:

Հաղթող թիմի կազմը.
Նավոյան Գագիկ
Օղուլուկյան Արսեն
Առաքելյան Մանվել
Բոնդարենկո Վիկտորյա

Երևանի թիվ 11 դպրոցը գրավեց 2-րդ տեղը.

թիմի կազմ՝
Ագասարով Բենիկ
Կուդրյաշև Էդգար
Ստեփանյան Ալվարդ
Միրզոյան Էլեն

էլիտա հեղինակային միջնակարգ դպրոցը՝ 3-րդ տեղը.

թիմի կազմ՝
Հայրապետյան Էդգար
Հակոբյան Վալերի
Հակոբյան Ռուբեն
Հայրապետյան Նվարդ

1-ին խաղատախտակի լավագույն արդյունք - Գագիկ Նավոյան (Երևանի թիվ 181 հիմնական դպրոց),
2-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Համլետ Պետրոսյան (Գյումրի <<Ֆոտոն>> վարժարան),
3-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Ալվարդ Ստեփանյան (Երևանի թիվ 11 հիմնական դպրոց),
4-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Նվարդ Հայրապետյան (Երևան, Էլիտա հեղինակային միջնակարգ դպրոց):

Lավագույն անհատական և թիմային արդյունքների համար մասնակիցները պարգևատրվեցին դրամական մրցանակներով, նվերներով, գավաթներով, մեդալներով և պատվոգրերով:

Փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունեցին և մրցաշարի հաղթողների պարգևները հանձնեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսա Մարգարյանը:

Այս գեղեցիկ շախմատային տոնի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում օլիմպիադայի հովանավորներին. Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիային և մարզպետարանին՝ի դեմս ՀՀ Շիրակի  մարզպետարանի  կրթության,  մշակույթի և սպորտի  վարչության  մշակույթի  և  սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանի, Գյումրու քաղաքապետարանին,  Ռեսալ Սոֆտ ՍՊԸ-ին՝ ի դեմս Արտակ Գևորգյանի, Չեսիֆայ ընկերության տնօրեն Գոռ Վարդանյանին,  ինչպես նաև   Գյումրու Օլիմպիկ հյուրանոցի տնօրինությանը և աշխատակազմին՝ ջերմ հյուրընկալության համար:

Կրկին շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և բարի ընթացք մաղթում առաջիկա մրցաշարերում:

Վերջնական արդյունքներ.
https://chess-results.com/tnr587376.aspx?lan=1

 




Developed by LAB64 LLC