ChessAcademy.am

Ուսուցիչների լիցենզավորման դասընթացներ

2022-06-09

Հայաստանի շախմատի ակադեմիան ‹‹Շախմատ գիտահետազոտական ինստիտուտ››-ի հետ համատեղ շարունակում է իրականացնել ‹‹շախմատ›› առարկայի ուսուցիչների եռօրյա լիցենզավորման դասընթացները։
Դասընթացներ լինելու են հունիս և հուլիս ամիսներին:

Կախված խմբերում մասնակիցների թվաքանակից և մարզի հեռավորությունից՝ դասընթացներն անցկացվում են երեք եղանակով`
առկա - ք. Երևանի, Արագածոտնի մարզի, Շիրակի մարզի, Արարատի մարզի ուսուցիչների համար,
հիբրիդային -Տավուշի մարզի, Կոտայքի մարզի, Արմավիրի մարզի, Գեղարքունիքի մարզ, Լոռիի մարզի ուսուցիչների համար (2 օր առցանց դասընթաց, վերջին երրորդ օրը` առկա տարբերակով),
առցանց -Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի համար:

Վերապատրաստումներն իրականացվում են 2 ուղղությամբ՝ շախմատ, դասավանդման մեթոդիկա և հոգեբանամանկավարժական հարցեր։
Վերապատրաստումներին մասնակցում են այն ուսուցիչները, ում լիցենզիան ավարտվել է, կամ ավարտվում է մինչև 2022թ.-ի օգոստոս ամիսը, և այն անձինք, ովքեր նոր են ցանկանում զեռք բերել դասավանդման իրավունք:

Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք նախապես գրանցվել՝ զանգահարելով 077 44 84 73 հեռախոսահամարին:




Developed by LAB64 LLC