ChessAcademy.am

Ուսուցիչների պարտադիր ատեստավորման մասին

2022-07-07

Տեղեկացնում ենք, որ Հայաստանի շախմատի ակադեմիան հուլիս - օգոստոս ամիսներին իրականացնելու է «շախմատ» առարկան դասավանդող ուսուցիչների պարտադիր ատեստավորում:

Ատեստավորման համար ներկայացված այն ուսուցիչները, ովքեր ընտրել են ՀՇԱ-ն որպես իրենց վերապատրաստող կազմակերպություն, կարող են հաստատել իրենց մասնակցությունը՝ նախապես  կապվելով մարզերի մեր համակարգողների հետ:

Ժամկետների և անցկացման եղանակի մասին կտեղեկացնենք հավելյալ՝ մասնակիցների ամբողջական ցանկն ունենալուն պես:

ՀԳ. Յուրաքանչյուր ուսուցիչ ազատ է իրեն ատեստավորող կազմակերպության ընտրության հարցում:




Developed by LAB64 LLC