ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադա. եզրափակիչ փուլ
2022-11-21Ս.թ. նոյեմբերի 21ից-23ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի կունենա ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որի կազմակերպումն ու անցկացումն իրականացում են Հայաստանի շախմատի ակադեմիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համատեղությամբ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանավորությամբ:
Հավելենք, որ Օլիմպիադային մասնակցում են հետևյալ թիմերը՝
Արագածոտն -Վարդգես Պետրոսյանի անվան հիմնական դպրոց
Տավուշ - Իջևանի թիվ 5 հիմնական դպրոց
Վայոց Ձոր- Վայքի հիմնական դպրոց
Արարատ- Մասիսի 3-րդ դպրոց
Կոտայք- Աբովյանի N5 հիմնական դպրոց
Երևան- թիվ 11 հիմնական դպրոց
Երևան- թիվ 35 հիմնական դպրոց
Երևան- թիվ 135 հիմնական դպրոց
Գեղարքունիք- Վարդենիկի կրթահամալիր
Շիրակ -«Ֆոտոն» վարժարան
Շիրակ- Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց
Արմավիր- Արմավիրի N5 հիմնական դպրոց
Լոռի- Սպիտակի N1 հիմնական դպրոց
Լոռի- Ստեփանավանի N2 հիմնական դպրոց
Արցախ- Մարտունու N1 հիմնական հոսքային դպրոց
Սյունիք- Գորիսի Ակսել Բակունցի անվան դպրոց
Բոլոր թիմերին մաղթում ենք հաջողություն և դիտարժան խաղեր: