Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադան
2022-11-23Հայաստանի շախմատի ակադեմիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ անցկացրեց ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին նախընտրական փուլերը հաղթահարած 16 դպրոցների թիմերը՝ Երևանից, ՀՀ բոլոր մարզերից և Արցախից:
Համառ պայքարի արդյունքում չեմպիոնի կոչմանն արժանացավ Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի թիմը:
Հաղթող թիմի կազմը.
- Թորոսյան Վոլոդյա
- Պետրոսյան Համլետ
- Մարգարյան Վրեժ
- Ալվանջյան Աիդա
թիմի ներկայացուցիչ՝ Սարգսյան Գագիկ
Երևանի թիվ 11 դպրոցը գրավեց 2-րդ տեղը.
թիմի կազմ՝
- Ագասարով Բենիկ
- Կրկյաշարյան Սոնա
- Գասպարյան Դավիթ
- Միրզոյան Էլեն
թիմի ներկայացուցիչ՝ Հովհաննիսյան Թովմաս
Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցը՝ 3-րդ տեղը. թիմի կազմ՝
- Թարփոշյան Վարդան
- Անտոնյան Համլետ
- Գասպարով Սերգո
- Նագդալյան Նարինե
թիմի ներկայացուցիչ՝ Հայրապետյան Ցողիկ
- 1-ին խաղատախտակի լավագույն արդյունք - Ագասարով Բենիկ (Երևանի թիվ 11 հիմնական դպրոց), Սուքիասյան Վահե (Երևանի թիվ 35 հիմնական դպրոց),
- 2-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Պետրոսյան Համլետ (Գյումրի <<Ֆոտոն>> վարժարան),
- 3-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Գասպարով Սերգո (Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոց),
- 4-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Ալվանջյան Աիդա (Գյումրի <<Ֆոտոն>> վարժարան):
Lավագույն անհատական և թիմային արդյունքների համար մասնակիցները պարգևատրվեցին դրամական մրցանակներով, նվերներով, գավաթներով, մեդալներով և պատվոգրերով:
Փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունեցին և մրցաշարի հաղթողների պարգևները հանձնեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսա Մարգարյանը:
Այս գեղեցիկ շախմատային տոնի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում օլիմպիադայի գլխավոր հովանավոր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը:
Կրկին շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և բարի ընթացք մաղթում առաջիկա մրցաշարերում: