ChessAcademy.am

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադան

2022-11-23

Հայաստանի շախմատի ակադեմիան ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ անցկացրեց ՀՀ դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը, որին  մասնակցում էին նախընտրական փուլերը հաղթահարած 16 դպրոցների թիմերը՝ Երևանից, ՀՀ բոլոր մարզերից և Արցախից:

Համառ պայքարի արդյունքում չեմպիոնի կոչմանն արժանացավ Գյումրիի «Ֆոտոն» վարժարանի թիմը:

Հաղթող թիմի կազմը.

  • Թորոսյան Վոլոդյա
  • Պետրոսյան Համլետ
  • Մարգարյան Վրեժ
  • Ալվանջյան Աիդա

թիմի ներկայացուցիչ՝ Սարգսյան Գագիկ

Երևանի թիվ 11 դպրոցը գրավեց 2-րդ տեղը.

թիմի կազմ՝

  • Ագասարով Բենիկ
  • Կրկյաշարյան Սոնա
  • Գասպարյան Դավիթ
  • Միրզոյան Էլեն

թիմի ներկայացուցիչ՝ Հովհաննիսյան Թովմաս

Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոցը՝ 3-րդ տեղը. թիմի կազմ՝

  • Թարփոշյան Վարդան
  • Անտոնյան Համլետ
  • Գասպարով Սերգո
  • Նագդալյան Նարինե

թիմի ներկայացուցիչ՝ Հայրապետյան Ցողիկ

 

  • 1-ին խաղատախտակի լավագույն արդյունք - Ագասարով Բենիկ (Երևանի թիվ 11 հիմնական դպրոց), Սուքիասյան Վահե (Երևանի թիվ 35 հիմնական դպրոց),
  • 2-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Պետրոսյան Համլետ (Գյումրի <<Ֆոտոն>> վարժարան),
  • 3-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Գասպարով Սերգո (Աբովյանի թիվ 5 հիմնական դպրոց),
  • 4-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Ալվանջյան Աիդա (Գյումրի <<Ֆոտոն>> վարժարան):

Lավագույն անհատական և թիմային արդյունքների համար մասնակիցները պարգևատրվեցին դրամական մրցանակներով, նվերներով, գավաթներով, մեդալներով և պատվոգրերով:

Փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունեցին և մրցաշարի հաղթողների պարգևները հանձնեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսա Մարգարյանը:

Այս գեղեցիկ շախմատային տոնի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում օլիմպիադայի գլխավոր հովանավոր Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությանը:

Կրկին շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և բարի ընթացք մաղթում առաջիկա մրցաշարերում:




Developed by LAB64 LLC