4-ՐԴ ՓՈՒԼ. ԵԶՐԱՓԱԿԻՉ
2013-05-07Ս/թ մայիսի 7-10-ը Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ծաղկաձորում, անցկացվեց ՀՀ դպրոցականների շախմատի 7-րդ օլիմպիՍ/թ մայիսի 7-10-ը Հայաստանի գեղատեսիլ վայրերից մեկում՝ Ծաղկաձորում, անցկացվեց ՀՀ դպրոցականների շախմատի 7-րդ օլիմպիադայի եզրափակիչ մրցաշարը, որին մասնակցում էր 18 թիմ. երեքը Երևանից, երկուսը՝ Լոռվա, Կոտայքի և Շիրակի մարզերից, իսկ մնացած մարզերից, Ջավախքից և ԼՂՀ -ից՝ մեկական թիմ: Օլիմպիադայում երրորդ տեղը գրավեց Երևանի թիվ 54 ավագ դպրոցը (50.0 միավոր), երկրորդը՝ Երևանի թիվ 2 ավագ դպրոցը (50.5 միավոր), իսկ առաջին պատվավոր տեղը գրավեց Արտաշատի ավագ դպրոցը՝ վաստակելով 51.0 միավոր:
Պետք է նշել, որ օլիմպիադայի ընթացքում մասնակիցներն այցելեցին Օրբելի եղբայրների անվան տուն-թանգարան, Ծաղկաձորի Կեչառիս, Սուրբ Հարություն եկեղեցիներ, Սևանի թերակղզի և ծանոթացան այնտեղի պատմամշակութային ժառանգությանը նույնպես:
Մրցաշարի արդյունքներին կարող եք ծանոթանալ այստեղ: