ChessAcademy.am

ՄԵԿՆՐԿԵՑ ՀՀ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ 10-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ 2-ՐԴ ՓՈՒԼԸ

2015-11-10

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 10-րդ օլիմպիադայի 2-րդ՝ համայնքային փուլը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, ներկայացուցիչներ Հայակական Բարեգործական Ընդհանուր Միությունից և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից:

8 օր տևողությամբ մրցաշարը, որին մասնակցում են մինչև 14 տարեկան դպրոցականներ, ընթանալու է շվեյցարական մրցակարգով, ՖԻԴԵ-ի արագ շախմատի կանոններով, իսկ խաղերը կկայանան Հայաստանի շախմատի ակադեմիայում՝ ստորև ներկայացված ժամանակացույցով:

 

N Ամսաթիվ Ժամը Վարչական շրջան
1 10.11.2015 10:30 Աջափնյակ, Դավթաշեն
2 11.11.2015 10:30 Արաբկիր
3 12.11.2015 10:30 Շենգավիթ 
4 13.11.2015 10:30 Մալաթիա-Սեբաստիա
5 16.11.2015 10:30 Քանաքեռ-Զեյթուն, Ավան
6 17.11.2015 10:30 Նոր Նորք, Նորք-Մարաշ
7 18.11.2015 10:30 Կենտրոն
8 19.11.2015 10:30 Էրեբունի, Նուբարաշեն



Developed by LAB64 LLC