ՄԵԿՆՐԿԵՑ ՀՀ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՇԱԽՄԱՏԻ 10-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՓՈՒԼԸ
2016-05-05Ս/թ․ մայիսի 5-ին, մեր հայրենիքի ամենաչքնաղ անկյուններից մեկում՝ շախմատային քաղաք դարձած գեղատեսիլ Ծաղկաձորում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դպրոցականների շախմատի հոբելյանական 10-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման արարողությունը։
Եզրափակիչ փուլի իրավունք էին նվաճել Երևան քաղաքի, ՀՀ բոլոր մարզերի, Ջավախքի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 18 ուժեղագույն դպրոցների հավաքական թիմերը:
Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության և գիտության նախարար՝ պարոն Լևոն Մկրտչյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ՝ պարոն Սմբատ Լպուտյանը, ՀՀ Կոտայքի մարզպետ պարոն՝ Կարապետ Գուլոյանը, Կոտայքի մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ՝ պարոն Արամ Հարությունյանը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության տնօրենի պաշտոնակատար՝ պարոն Հովիկ Էորդեկյանը, Ծաղկաձորի քաղաքապետ՝ պարոն Արթուր Հարությունյանը:
Պատվավոր հյուրերի ողջույնի խոսքերից հետո, կատարվեց օլիմպիադայի թիմերի միջև վիճակահանությունը։