ChessAcademy.am

ՀՀ դպրոցականների շախմատի 11-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման արարողություն

2017-05-04

Երևանում երեկ կայացավ դպրոցականների շախմատի օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Լինելով ամենասպասված օլիմպիադաներից մեկը՝ շախմատի օլիմպիադան արդեն 11-րդ անգամ է անցկացվում: Հայաստանում առաջին անգամ անցկացվել է 2006 թվականին: Այս տարի օլիմպիադային մասնակցում են 72 աշակերտներ՝ ՀՀ բոլոր մարզերից, Արցախի Հանրապետությունից և Ջավախքից: Շախմատի 11-րդ օլիմպիադան կանցկացվի Հայաստանի շախմատի ակադեմիայում:

Բացման արարողությանը մասնակիցներին ողջունեցին ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը: Ներկա էին նաև ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի տեղակալ Լևոն Յոլյանը, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչիկ Թավադյանը, Հայկական բարեգործական ընդհանուր միության և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները:

Այնուհետև ցուցադրվեց օլիմպիադայի 10 տարվա պատմությունը պատմող ֆիլմը: Ֆիլմին հաջորդեցին Երևանյան կրկեսի հետաքրքիր ներկայացումները: 

 

  ​

Խաղերի արդյունքներիը կարող եք գտնել այստեղ, իսկ միջոցառման ամբողջական ֆոտոշարքը դիտեք այստեղ:




Developed by LAB64 LLC