Ընդունելություն՝ Շախմատ մասնագիտությամբ բակալավրիատի քառամյա կրթական ծրագրով
2017-05-182017-2018 ուսումնական տարվանից Մանկավարժական համալսարանում ներդրվել է նոր մասնագիտություն՝ «Շախմատ»:
Ընդունելության համար դիմորդները պետք է քննություն հանձնեն 2 առարկայից՝ միասնական քննություն՝ Հայոց լեզու (գրավոր) կամ Մաթեմատիկա (գրավոր), և դպրոցի ավարտական քննություն՝ Մաթեմատիկա (գրավոր) կամ Հայոց լեզու (գրավոր): Ընդունելությունը կկատարվի մայիսի 5-ից հունիս 1-ը՝ մինչև ժամը 18։00-ն։ Դիմորդները փաստաթղթերը պետք է ներկայացնեն բուհի Ընդունող հանձնաժողով, հասցե՝ ՀՊՄՀ-ի գլխավոր մասնաշենք, Խանջյան 5, ք. Երևան։
Պահանջվող փաստաթղթերի ցանկ՝
• լուսանկարով տեղեկանք ավարտական դասարանում սովորելու մասին՝ հաստատված դպրոցի տնօրենի կողմից (նախորդ տարիների շրջանավարտները ներկայացնում են ավարտական փաստաթուղթ` ատեստատ կամ դիպլոմ),
• 6 լուսանկար 3x4 սմ չափսի,
• անձը հաստատող փաստաթուղթ (բնօրինակը և պատճենը)` անձնագիր/ծննդյան վկայական, զինվորական գրքույկ, առկայության դեպքում՝ փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական: