ChessAcademy.am

2-րդ փուլ. Աջափնյակ – Դավթաշեն

2017-11-07

Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկեց Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի 2-րդ՝ համայնքային փուլը: 

Շախմատի հանրապետական համադպրոցական օլիմպիադայի կազմակերպիչներն են Հայաստանի շախմատի ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեցին Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը, Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը և շախմատի օլիմպիադայի մշտական գործընկեր-հովանավոր Հայակական Բարեգործական Ընդհանուր Միությունը՝ ի դեմս ՀԲԸՄ Հայաստանի հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսա Մարգարյանի: 

Մրցեցին Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դպրոցների թիմերը՝ թվով 22 թիմ: Առաջին 3 տեղերը զբաղեցրեցին հետևյալ դպրոցները. 

  • 3-րդ տեղ - թիվ 153 հիմնական դպրոց (Աջափնյակ) 
  • 2-րդ տեղ – թիվ 200 հիմնական դպրոց (Դավթաշեն) 
  • 1-ին տեղ – թիվ 155 հիմնական դպրոց (Աջափնյակ) 

Հաղթող թիմի կազմ՝ 

  • Բատյան Գևորգ 
  • Մկրտչյան Գարիկ 
  • Հակոբյան Արամ 
  • Մանուկյան Էլինա 
  • Քեհեյան Վարդան – ներկայացուցիչ

Հաղթող թիմը նվաճեց 12-րդ օլիմպիադայի 3-րդ փուլի ուղեգիր:

 




Developed by LAB64 LLC