ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլ
2018-04-18Ս․թ․ մայիսի 4-8-ը ք․ Գորիսում կմեկնարկի ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլի կազմակերպումն ու անցկացումն իրականացում են Հայաստանի շախմատի ակադեմիան, Գորիսի համայնքապետարանը, Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիան՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությամբ և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանավորությամբ։
Օլիմպիադայի եզրափակիչ փուլում մրցելու և հաղթողի կոչման համար պայքարելու իրավունք են ստացել ք. Երևանը, ՀՀ բոլոր մարզերը, Արցախի Հանրապետությունը և Ջավախքը ներկայացնող 18 դպրոցների ուժեղագույն թիմեր։ Դրանք են՝
- Աչաջրի Հ․Թամրազյանի անվ․ միջնակարգ դպրոց
- Արթիկի թիվ 1 հիմնական դպրոց
- Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոց
- Գավառի թիվ 1 հիմնական դպրոց
- Գյումրու «Ֆոտոն» վարժարան
- Գորիսի թիվ 6 հիմնական դպրոց
- Եղեգնաձորի թիվ 1 հիմնական դպրոց
- Երևանի «Ուսում» հանրակրթական դպրոց
- Երևանի թիվ 135 հիմնական դպրոց
- Երևանի թիվ 19 հիմնական դպրոց
- Կապանի թիվ 7 հիմնական դպրոց
- Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոց
- Նինոծմինդայի թիվ 1 միջնակարգ դպրոց
- Ստեփանակերտի թիվ հիմնական 9 դպրոց
- Վաղարշապատի թիվ 12 հիմնական դպրոց
- Վանաձորի թիվ 4 հիմնական դպրոց
- Տաշիրի թիվ 1 հիմնական դպրոց
- Փարպիի Ղ․ Փարպեցու անվ․ միջնակարգ դպրոց
Մրցաշարը կանցկացվի հետևյալ ժամանակացույցով՝ շրջանային մրցակարգով․
Մայիսի 4-ին՝ ժամը 10։00 – մեկնում Գորիս
Մայիսի 4-ին՝ ժամը 19։00 – բացման արարողություն
Մայիսի 5-ին՝ ժամը 9։00 – էքսկուրսիա Տաթևի վանք
Մայիսի 5-ին՝ ժամը 15։00 – 1-4 տուրեր
Մայիսի 6-ին՝ ժամը 10։30 – 5-11 տուրեր
Մայիսի 6-ին՝ ժամը 16։30 – էքսկուրսիա Խնձորեսկի ճոճվող կամուրջ
Մայիսի 7-ին՝ ժամը 10։30 – 12-17 տուրեր
Մայիսի 7-ին՝ ժամը 18։00 – փակման արարողություն
Մայիսի 8-ին՝ ժամը 10։00 – մեկնում Երևան