ChessAcademy.am
			
		ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադա
2020-12-11
		
		ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլ
Ս․թ․ դեկտեմբերի 11-13-ը ք․ Ծաղկաձորում կմեկնարկի ՀՀ դպրոցականների շախմատի 14-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլի կազմակերպումն ու անցկացումն իրականացում են Հայաստանի շախմատի ակադեմիան՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությամբ, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանավորությամբ և Գրողների «Ծաղկաձոր ստեղծագործական տուն» հյուրանոցային համալիր աջակցությամբ։
Օլիմպիադայի եզրափակիչ փուլում մրցելու և հաղթողի կոչման համար պայքարելու իրավունք են ստացել ք. Երևանի և ՀՀ բոլոր մարզերի դպրոցների 8 ուժեղագույն թիմեր։ Դրանք են՝
- Նաիրի Զարյանի անվան հ. 130 հիմնական դպրոց
 - Անտոն Չեխովի անվան հ. 55 հիմնական դպրոց
 - Հրազդանի Հ. Պարոնյանի անվան թիվ 12 հիմնական դպրոց
 - "ՖՈՏՈՆ" ՎԱՐԺԱՐԱՆ
 - Երևանի հ. 181 հիմնական դպրոց
 - Աշտարակի, Գր. Ղափանցյանի անվ. թիվ 4 հիմնական դպրոց
 - Նիկոլայ Գոգոլի անվան հ. 35 հիմնական դպրոց
 - ԵՊՀ-ին առընթեր Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց
 
Մրցաշարը կանցկացվի օլիմպիական մրցակարգով: