ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման արարողություն
2021-10-26Քաղաք Գյումրիում այսօր կայացավ ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:
Օլիմպիադայի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` Հայաստանի շախմատի ակադեմիայի, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ:
Մրցումները մեկնարկել էին դեռևս գարնանը՝ ներդպրոցական փուլով, որին հաջորդեցին օլիմպիադայի ծրագրով նախատեսված համայնքային-տարածաշրջանային ու մարզային փուլերի մրցումները։ Դրանց արդյունքներով էլ որոշվեցին լավագույնները, որոնք վաղվանից՝ շախմատի խաղատախտակների առջև կսկսեն մրցապայքարը և 15 տուրից բաղկացած մրցաշարով կորոշեն հաղթող ու մրցանակակիր թիմերին։
Եվ այսպես օլիմպիադային իրենց մասնակցությունն են բերել հանրապետության մարզերը, քաղաքամայր Երևանը և Արցախի Հանրապետությունը ներկայացնող հետևյալ 16 թիմերը.
Երևան
Էլիտա հեղինակային միջազգային դպրոց
թիվ 11 հիմնական դպրոց
թիվ 181 հիմնական դպրոց
Լոռի
Սպիտակի թիվ 1 հիմնական դպրոց
Ստեփանավանի թիվ 2 հիմնական դպրոց
Շիրակ
«Ֆոտոն» վարժարան
Ախուրյանի թիվ 1 հիմնական դպրոց
Տավուշ
Աչաջրի միջն. Դպրոց
Սյունիք
Գորիսի թիվ 1 դպրոց
Արմավիր
Էջմիածնի թիվ 12 դպրոց
Արարատ
Մասիսի թիվ 3 հիմնական դպրոց
Կոտայք
Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց
Արագածոտն
Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան հիմնական դպրոց
Գեղարքունիք
Վարդենիք կրթահամալիր
Վայոց Ձոր
Վայքի հիմնական դպրոց
Արցախ
Հաթերքի միջնակարգ դպրոց։
Բացման արարողությանը մասնակիցներին ողջունեցին ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը և ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ և Վաչագան Վարդանյանը։
Միջոցառումն ամփոփվեց թիմերի միջև վիճակահությամբ, որի արդյունքում պարզ դարձան առաջիկա օրերին մրցող զույգերը:
Խաղերը կմեկնարկեն հոկտեմբերի 27-ին, ժամը 10:30-ին ք. Գյումրիի Օլիմպիկ հյուրանոցում: