Երևանի N 181 հիմնական դպրոցի թիմը՝ ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի հաղթող
2021-10-30Գյումրիում ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադան, որին մասնակցում էին նախընտրական փուլերը հաղթահարած 16 դպրոցների թիմերը՝ Երևանից, ՀՀ բոլոր մարզերից և Արցախից:
Հաղթողի կոչման համար ընթացավ համառ պայքար:
Խաղացված 15 տուրերից հետո չեմպիոն դարձավ Երևանի N 181 դպրոցի թիմը: Նշենք, որ նախորդ տարի ևս այս թիմն էր դարձել 14-րդ օլիմպիադաի հաղթող:
Հաղթող թիմի կազմը.
Նավոյան Գագիկ
Օղուլուկյան Արսեն
Առաքելյան Մանվել
Բոնդարենկո Վիկտորյա
Երևանի թիվ 11 դպրոցը գրավեց 2-րդ տեղը.
թիմի կազմ՝
Ագասարով Բենիկ
Կուդրյաշև Էդգար
Ստեփանյան Ալվարդ
Միրզոյան Էլեն
էլիտա հեղինակային միջնակարգ դպրոցը՝ 3-րդ տեղը.
թիմի կազմ՝
Հայրապետյան Էդգար
Հակոբյան Վալերի
Հակոբյան Ռուբեն
Հայրապետյան Նվարդ
1-ին խաղատախտակի լավագույն արդյունք - Գագիկ Նավոյան (Երևանի թիվ 181 հիմնական դպրոց),
2-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Համլետ Պետրոսյան (Գյումրի <<Ֆոտոն>> վարժարան),
3-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Ալվարդ Ստեփանյան (Երևանի թիվ 11 հիմնական դպրոց),
4-րդ խաղատախտակի լավագույն արդյունք - Նվարդ Հայրապետյան (Երևան, Էլիտա հեղինակային միջնակարգ դպրոց):
Lավագույն անհատական և թիմային արդյունքների համար մասնակիցները պարգևատրվեցին դրամական մրցանակներով, նվերներով, գավաթներով, մեդալներով և պատվոգրերով:
Փակման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունեցին և մրցաշարի հաղթողների պարգևները հանձնեցին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն Սմբատ Լպուտյանը և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հատուկ ծրագրերի ղեկավար Ինեսա Մարգարյանը:
Այս գեղեցիկ շախմատային տոնի համար հատուկ շնորհակալություն ենք հայտնում օլիմպիադայի հովանավորներին. Շիրակի մարզի շախմատի ֆեդերացիային և մարզպետարանին՝ի դեմս ՀՀ Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Վաչագան Վարդանյանի, Գյումրու քաղաքապետարանին, Ռեսալ Սոֆտ ՍՊԸ-ին՝ ի դեմս Արտակ Գևորգյանի, Չեսիֆայ ընկերության տնօրեն Գոռ Վարդանյանին, ինչպես նաև Գյումրու Օլիմպիկ հյուրանոցի տնօրինությանը և աշխատակազմին՝ ջերմ հյուրընկալության համար:
Կրկին շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և բարի ընթացք մաղթում առաջիկա մրցաշարերում:
Վերջնական արդյունքներ.
https://chess-results.com/tnr587376.aspx?lan=1