ChessAcademy.am

16-րդ օլիմպիադայի 2-րդ փուլ. Նոր Նորք, Նորք- Մարաշ

2022-05-16

Երևան քաղաքի դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի 2-րդ՝ համայնքային փուլի շրջանակում այսօր մրցեցին Նոր Նորք, Նորք- Մարաշ վարչական շրջանների 20 դպրոցական թիմեր:

Համառ պայքարի արդյունքում հաղթող ճանաչվեց թիվ 135 հիմնական դպրոցը, իսկ 106 հիմնական դպրոցը զբաղեցրեց 2-րդ պատվավոր հորիզոնականը:

Հետաքրքիր պայքար գրանցվեց նաև 3-րդ հորիզոնականի համար:
Անանիա Շիրակացի ճեմարանի և թիվ 88 հիմնական դպրոցի թիմերը նույն միավորներով կիսում էին 3-րդ հորիզոնականը, սակայն լրացուցիչ բլից խաղի արդյունքում հաղթող ճանաչվեց թիվ 88 հիմնական դպրոցը:
 

Հաղթող թիմի կազմ՝ 

  • Շահինյան Վլադիմիր
  • Սիմոնյան Հայկ
  • Դանիելյան Ռոստոմ
  • Դանիելյան Աիդա  
     

Հաղթող թիմը նվաճեց 16-րդ օլիմպիադայի 3-րդ փուլի ուղեգիր:




Developed by LAB64 LLC