ChessAcademy.am
ՀՀ դպրոցականների շախմատի 20-րդ օլիմպիադա
2026-03-10Հոբելյանական 20-ամյակ՝ համատեղ հաջողությունների ճանապարհ:
Այս տարի Հայաստանի շախմատի ակադեմիան և AGBU Armenia-ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն հովանավորության ներքո, նշում են իրենց համագործակցության 20-ամյակը՝ մի համագործակցություն, որը տարիներ շարունակ աջակցել է դպրոցականների շախմատի կրթության զարգացմանն ու շախմատի մասսայականացմանը Հայաստանում։
Օլիմպիադան անցկացվում է 4 փուլով՝
I փուլ՝ ներդպրոցական մրցումներ
II փուլ՝ համայնքային (տարածաշրջանային) մրցումներ
III փուլ՝ մարզային մրցումներ
IV փուլ՝ եզրափակիչ
Մարտի 11-20-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի կունենա պայքար Երևանի վարչական շրջանների դպրոցներ միջև։
