«Շախմատ» առարկայի ուսուցիչների քննարկում
2016-03-29Ս/թ. մարտի 23-ին, Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Երևան քաղաքի շախմատ առարկայի ուսուցիչների քննարկում: Քննարկվեցին շախմատի դասավանդմանը վերաբերող տարաբնույթ հարցեր կապված ուսումնական գործընթացի, մեթոդիկայի և դասարանական վերահսկման գործիքներ հետ: Քննարկումն անցկացրեցին ծրագրի հոգեբաններն և մեթոդիստները:
Քննարկամնը զուգահեռ, Բելառուսական պատվիրակությունն այցելեց Հայաստանի շախմատի ակադեմիա, որտեղ պատվիրակության ներկայացուցիչները մտերմիկ զրույց ունեցան ակադեմիայի տնօրեն Սմբատ Լպուտյանի հետ, շրջեցին ակադեմիայի շենքում, մասնակցեցին ուսուցիչների վերապատրաստման սեմինարներին: Բելառուսական պատվիրակության այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ շախմատի դասավանդմանը ՀՀ հանրակրթական դպրոցներում՝ որպես պարտադիր առարկա ծրագրի Հայաստանյան փորձին:
Պատվիրակության կազմը.
- Ալեքսանդր Սերգեյի Դուբկովսկի Բելառուսի Հանրապետության սպորտի և զբոսաշրջության նախարարի տեղակալ
- Նիկոլայ Նիկոլայի Զարուբիցկի Բելառուսի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ
- Սերգեյ Իվանի Արտյուխով շախմատի և շաշկու օլիմպիական պատրաստման հանրապետական կենտրոնի տնօրեն