ChessAcademy.am

«Շախմատ» առարկայի ուսուցիչների վերապատրաստում

2016-05-30

Ս/թ մայիսի 31-ից կմեկնարկեն «Շախմատ» առարկայի ուսուցիչների 2016թ-ի ամփոփիչ քննարկումներն ու վերապատրաստման դասընթացները ՀՀ մարզերում և ք. Երևանում:

Քննարկումներին մասնակցում են տվյալ մարզում/տարածաշրջանում «Շախմատ» առարկան դասավանդող բոլոր ուսուցիչները:

Վերապատրաստման դասընթացներին մասնակցում են այն ուսուցիչները, ում վկայականի ժամկետն ավարտվել է, ինչպես նաև նոր հերթագրված անձիք:

Սեմինարները վարում են Հայաստանի Շախմատի Ակադեմիայի մեթոդիստներն ու հոգեբանները:

Ժամանակացույց
Կոտայքի մարզ 31.05 - 02.06
Արմավիրի մարզ - ք. Արմավիր 01.06 - 03.06
Արմավիրի մարզ - ք. Էջմիածին 04.06 - 06.06
Տավուշի մարզ 09.06 - 11.06
Վայոց Ձորի մարզ 09.06 - 11.06
Գեղարքունիքի մարզ 11.06 - 16.06
Ք. Երևան 13.06 - 14.06
Արագածոտնի մարզ 14.06 - 16.06
Արարատի մարզ 15.06 - 17.06
Լոռու մարզ 18.06 - 20.06
Սյունիքի մարզ  18.06 - 23.06
Շիրակի մարզ 27.06 - 29.06



Developed by LAB64 LLC